Աբուսահլ Հայ (ծն. և մահ. թվ. անհայտ ), արաբ մատենագիր, ծագումով հայ:
Ապրել է 12-13-րդ դդ.: Գրել է Եգիպտոսի եկեղեցիների ու վանքերի 1170-1208-ի պատմությունը՝ տեղեկություններ հաղորդելով եգիպտահայերի, ղպտիների, լիբիացիների, արաբների, նուբիացիների մասին:
Գրքի բուն վերնագիրը հայտնի չէ: Փարիզի ազգային մատենադարանում կա նրա ձեռագիր ընդօրինակությունը (1338): Գրիչը նշում է, որ ինքն այն արատագրել է բարեխղճորեն՝ կատարելով որոշ կրճատումներ: Աբուսահլի պատմության բնօրինակը և անգլերեն թարգմանությունը հրատարակել է Բ. Էվետսը (1895), ոէից Ղ. Ալիշանը քաղել, թարգմանել և ծանոթագրել է հայերին վերաբերող հատվածներ: