Աբուսահլ (ծն. և մահ. թվ. անհայտ, Սեբաստիայի իշխան (1037-1080), Վասպուրականի Սենեքերիմ թագավորի որդին: Ավագ եղբոր՝ Դավթի մահից հետո Աբուսահլը իշխում էր Սեբաստիայում մյու եղբոր՝ Արոմի հետ:
11-րդ դարի առաջին կեսին, սելջուկյան արշավանքից քիչ առաջ, մի շարք հայ իշխաններ, ընդառաջելով բյուզանդական կայսրության քաղաքականությանը, իրենց կալվածքները «փոխանակում են» կայսրության այլ հողերի հետ:
Աբուսահլը չի գնում այդ ճանապարհով՝ իր դեմ գրգռելով Բյուզանդիային: Երբ Ալփ-Արսլանը հարձակվում է Փոքր Ասիայի վրա, Ռոմանոս Դիոգենես կայսրն անձամբ Արևելք է գալիս և ԱբոՒսահլին ու նրա եղբորը զրկում իշխանությունից՝ մեղադրելով «թշնամուն գործակցելու» մեջ: Աբուսահլը պայքար է սկսում բյուզանդացի իշխանների դեմ, սակայն անհաջող: